The Times-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը արդեն կապ է հաստատել Էրլինգ Հալանդի շրջապատի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի համար։
Բացի այդ «Սերուցքայինները» մտադիր են հունվարին համաձայնության հասնել նաև Կիլիան Մբապեի տեղափոխության շուրջ։
Հիշեցնենք, որ արդեն հաջորդ ամռանը Հալանդի պայմանագրում կակտիվանա հատուկ կետ, ըստ որի նրա հրաժարագինը կկազմի 75 մլն եվրո։ Եթե «Ռեալը» պատրաստ լինի դրան, ապա Դորտմունդի «Բորուսիան» ոչինչ անել չի կարողանա։
Իսկ ինչ վերաբերում է Մբապեին, նա կարող է տեղափոխվել «Արքայական» ակումբ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ գալիք ամռանը նրա գործող պայմանագրի ժամկետը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է։
Los Merengues, Realmadrid.am