Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է իր վնասվածքի մասին։
«Վեցից յոթ ամիս ես խաղադաշտում ցավեր եմ զգացել, և այժմ անչափ ուրախ եմ, որ արդեն երրորդ մարզումն եմ անցկացնում առանց ցավերի։
Ես մոտ երեք ամիս խաղադաշտ դուրս չեմ եկել, ուստի ժամանակ է անհրաժեշտ խաղային ռիթմը վերգտնելու համար։ Բայց կարևորն այն է, որ հիմա ինձ ոչինչ չի անհանգստացում։
Դեռ մարտից ամսից ես ցավեր եմ ունեցել և գիտակցում էի, որ շարունակելու դեպքում կարող է գալ մի պահ, երբ չէի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Բայց շատ բարդ էր. Ես պետք է խաղայի ՉԼ-ի 1/4 եզրափակչում, կիսաեզրափակչում և ԵՎՐՈ 2020-ում։
Շատ բարդ էր կանգ առնելը, բայց ես որոշեցի ամեն դեպքում երեք ամսով հանգստանալ ու վերականգնել ուժերս։ Հիմա ես զգում եմ, որ պատրաստ եմ խաղադաշտ վերադառնալուն։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ խաղին կլինեմ թիմի հայտացուցակում». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am