Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը խոսել է մրցաշրջանի ընթացքում իր ելույթների և թիմին տված օգուտի մասին։
«Չեմ փորձի խուսափել այն փաստից, որ «Լիլում», «Չելսիում», Բելգիայի հավաքականի կազմում և «Ռեալում» անցկացրած տարիների ընթացքում եղել են կարևոր խաղեր, որոնց ժամանակ ես ինձ լավագույնս չեմ դրսևորել և չեմ կարողացել օգուտ տալ։
Հասկանալի է, որ հիմա առանցքային ֆուտբոլիստները շատ են ազդում խաղերի ելքերի վրա։ Ֆուտբոլը այլևս առաջվանը չէ։ Հիմա այն ավելի փակ է, և հաղթանակի հասնելու համար պետք է կատարես թիմային մեծ աշխատանք, կամ պետք է թիմում ունենաս այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր անհատական գործողությունների շնորհիվ կարող են արդյունք ապահովել». նշել է Ազարը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am