Անտոնիո Կասանոյի կարծիքով Ֆլորենտինո Պերեսը այնպիսի մեծ ազդեցություն ունի ներկային ֆուտբոլում, որ նույնիսկ նրա ջանքերով է 2018-ին Լուկա Մոդրիչը ստացել ոսկե գնդակը։
«Ռեալում» ես հասկացա, որ նա տարբերվում է բոլորից։ Ներկա պահին Պերեսը և՛ հայր է, և՛ արքա, և՛ կարդինալ։ Եթե նա քեզ 1 տարվա պայմանագիր է առաջարկում, իսկ դու այլ ակումբից երեք տարվա պայմանագրով առաջար ունես, ապա նա կորոշի մնում ես դու, թե՝ ոչ։
Մոդրիչը ցանկանում էր լքել «Ռեալը», սակայն Պերեսի ջանքերով նա մնաց թիմում և հաջորդ մրցաշրջանում նվաճեց ոսկե գնդակը». ասել է Կասանոն։
Անտոնիոն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2006-08 թվականներին և այդ ընթացքում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am