Էդուարդո Կամավինգան խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության և իր նորամուտի խաղի մասին։
«Երբ տեղեկացա, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել իմ տրանսֆերային իրավունքները, մի վայրկյան անգամ չեմ մտածել։ Այո՛, ես կարող էի դեռ երկար մնալ «Ռենում»։ Այդ ակումբը միշտ մնալու է իմ սրտում։ Շարունակելու եմ հետևել այդ թիմին։
Չէի սպասում, որ «Ռեալում» իմ առաջին իսկ խաղում գոլի հեղինակ կդառնամ։ Ես չշտապեցի տոնել այն, նայեցի մրցավարին, որից հետո նոր տոնեցի գոլը։
Այս ակումբում հանդես գալու շնորհիվ ես կկարողանամ պայքարել հավաքականի կազմում տեղ գտնելու համար։ Ցանկանում եմ մասնակցել 2022 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը». նշել է Կամավինգան։
Los Merengues, Realmadrid.am