Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է շարք վերադառնալուն։ Անցյալ հանգստյան օրերին նա սկսեց մարզումներն ընդհանուր խմբի կազմում՝ ավարտին հասցնելով վնասվածքից հետո վերջին վերականգնողական գործընթացը։
Լա լիգայի մեկնարկային հանդիպմանը մասնակցելու հարցը դեռ կասկածներ է հարցում, սակայն նա իր առջև խնդիր է դրել մասնակցել «Ալավեսի» դեմ մրցավեճին։ Ազարը հասկանում է, որ մեկնարկող մրցաշրջանում սխալվելու իրավունք չունի ու ցանկանում է փոխել «Ռեալում» իր կարիերայի անհաջող ընթացքը։
2 մրցաշրջան անընդմեջ նա վնասվածքների ու մարզավիճակի պատճառով բաց է թողել «սերուցքայինների» մեկնարկային խաղերը, սակայն նա հիմա լավ մարզավիճակում է ու կփորձի ուղղել անցյալի սխալները։