Հոդվածներ

Ֆերլան Մենդին ազդրի վնասվածք է ստացել
27.01.2023
1440 0

Ֆերլան Մենդին երեկ կայացած մադրիդյան դերբիում վնասվածք է ստացել։

Ֆրանսիացի պաշտպանը տեղ էր գտել «Ատլետիկոյի» դեմ խաղի մեկնարկային կազմում, սակայն 44-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Դանի Սեբալյոսը։

Նշվում է, որ Մենդին ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել։ Դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակով է նա շարքից դուրս մնացել։ Ամեն ինչ կհստակեցի բուժզննումից հետո։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Մենդին մասնակցել է 14 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված