Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, թե ինչու Կիլիան Մբապեն չի հրավիրվել հավաքական։
«Ես մի քանի անգամ զրուցել եմ Կիլիանի հետ։ Ես մտածել ու նման որոշում եմ կայացրել այս հավաքի համար։ Կարծում եմ, որ այդպես ավելի լավ կլինի։ Չեմ պատրաստվում վիճել։
Երկու բան կարող եմ ասել։ Առաջինն այն է, որ Մբապեն ցանկանում էր գալ, և դա կապված չէ խնդիրների հետ, որոնք առնչություն չունեն սպորտի հետ։ Ես նման կազմ եմ ընտրել առաջիկա երկու խաղերի համար։ Դա իմ որոշումն է ու այդպես ավելի լավ է լինելու։ Հասկանում եմ, որ ձեզ համար այս ամենը բավարար չէ, բայց չեմ պատրաստվում մտնել քննարկման, որը կտանի իմ բառերի տարբեր խեղաթյուրումների։ Չեմ ցանկանում ավելին խոսել ու այս ամենի պատասխանատվությունը ինձ վրա եմ վերցնում». նշել է Դեշամը։
Los Merengues, Realmadrid.am