«Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է Լա լիգային դատի տալ CVC ներդրումային ֆոնդի հետ պայմանագիր կնքելու համար։ Այդ կապակցությամբ Խավիեր Տեբասը հանդես է եկել հայտարարությամբ։
«Այն սպառնալիքները, որոնք Ֆլորենտինո Պերեսը երկար տարիներ կիրառել է ստվերային կերպ՝ հիմա կատարում է բացահայտ։ Ակումբներն ու կազմակերպությունները տարիներ շարունակ տարել են նրա սպառնալիքները։
2015 թվականին՝ ընդդեմ հեռուստատեսային իրավունքների կենտրոնացված վաճառքի, մշտական քննադատություն, Սուպերլիգայի գաղափար...«Ռեալն» ավելիին է արժանի»,- գրել է Տեբասն իր թվիթերում։