Երեքշաբթի օրը «Ռեալը» հերթական մարզումն անցկացրեց միջմրցաշրջանային պատրաստության փուլի շրջանակում:
Մարզումն սկսեց նախավարժանքից ու ֆիզիկական վարժություններից, որից հետո ֆուտբոլիստներն աշխատեցին գնդակին տիրելու և պրեսինգի բարելավման վրա:
Վերջում Անչելոտիի սաները մարզեցին դարպասին հարվածներն ու երկկողմանի հանդիպում անցկացրին փոքրացված չափերով խաղադաշտում:
Հատկանշական է, որ ընդհանուր խումբ էին վերադարձել Կազեմիրոն, Վինիսիուսն ու Միլիտաոն: Դանի Կրավախալն ու Ֆերլան Մենդին աշխատեցին անհատական ծրագրով:
Fanat, Realmadrid.am