Տակեֆուսա Կուբոն շարունակում է իր ընտրանու կազմում փայլել Օլիմպիական խաղերում, սակայն նրա ապագան շարունակում է օդում կախված մնալ։ Նախորդ երկու տարիները Կուբոն վարձավճարային հիմունքներով անցկացրել է տարբեր ակումբների կազմում, և դա կարող է շարունակվել նաև գալիք մրցաշրջանում, սակայն երկրպագուները կարծես թե դեմ են դրան։
MARCA-ի հարցման արդյունքում երկրպագուների շուրջ 88%-ը կողմ են, որ Կուբոն գալիք մրցաշրջանը անցկացնի «Ռեալի» կազմում։
Եթե նույնիսկ «Ռեալում» ցանկություն հայտնեն թիմում պահել Կուբոյին, դա բարդ է լինելու, քանի որ թիմում արդեն կան երեք Իսպանիայի քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստներ։ Շուտով Վինիսիուսը կարող է իսպանական անձնագիր ստանալ, և այդ դեպքում արդեն «Ռեալը» հնարավորություն կունենա թիմում պահել Կուբոյին։
Դա կլինի այն, ինչ երկրպագուների մեծ մասը ցանկանում է տեսնել։
Los Merengues, Realmadrid.am