• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վարանը նոր պայմանագիր չի կնքի «Ռեալի» հետ. «ՄՅՈւ»-ն շուտով իր առաջին առաջարկը կկատարի

Հոդվածներ

Վարանը նոր պայմանագիր չի կնքի «Ռեալի» հետ. «ՄՅՈւ»-ն շուտով իր առաջին առաջարկը կկատարի
26.07.2021
1910 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Ռաֆայել Վարանը չի երկարաձգի Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2022-ի ամռանը։

Նշվում է, որ Վարանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ցանկանում է նոր մարտահրավերներ ստանալ Պրեմիեր Լիգայում։ 

Ռոմանոյի փոխանցմամբ, անգլիական ակումբը առաջիկա մի քանի օրերի ընթացքում իր առաջին պաշտոնական առաջարկը կկատարի Վարանի տրանսֆերի համար։ 

Հայտնի ինսայդերը նաև նշել է, որ Վարանը գրեթե համաձայնության է հասել «Յունայթեդի» հետ՝ անձնական պայմանագրի հարցում։ 

Transfermarkt-ը Վարանի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն եվրո, սակայն ամենայան հավանականությամբ «Սերուցքայինները» ավելի ցածր գումարի դիմաց բաց կթողնեն ֆրանսիացուն, որպեսզի խուսափեն հաջորդ տարի նրան ազատ գործակալի կարգավիճակով կորցնելուց։

Los Merengues, Realmadrid.am