Հոդվածներ

Մարկո Ասենսիոն 26 տարեկան է
21.01.2022
1678 0

Այսօր Մարկո Ասենսիոն նշում է իր ծննդյան 26 ամյակը։ Մարկոն իր 6-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 216 հանդիպման և դարձել 44 գոլի հեղինակ։

«Ռեալի» կազմում Ասենսիոն նվաճել է 12 տիտղոս. ՉԼ-2, ԱԱԱ-3, Եվրոպայի սուպերգավաթ-2, Լա Լիգայի գավաթ-2, Իսպանիայի սուպերգավաթ-3:

Ասենսիոն իր կարիերայի ընթացքում դարձել է մի շարք կարևոր գոլերի հեղինակ՝ այդ թվում գոլը ՉԼ-ի եզրափակչում «Յուվենթուսի» դարպասը, Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնայի» դեմ խաղերում խփած 2 գոլերը։  Ասենսիոն նաև համարվում է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված