Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն արդեն իսկ պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ, պայմանագիրը ստորագրվել է ֆուտբոլիստի փաստաբանի և «Ռեալի» փոխնախագահի միջև։
Նշվում է, որ Մբապեն նախքան «Ռեալի» դեմ հանդիպումն է այս որոշումը կայացրել, քանի որ նրա որոշման վրա այդ դիմակայությունը ազդեցություն չի ունեցել։
Ըստ աղբյուրի «Ռեալը» պետք է որոշի, թե երբ տրանսֆերի մասին կհայտարարի պաշտոնապես։ Մբապեն ցանկանում է, որ դա տեղի ունենա մրցաշրջանի ավարտից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am