«Ռեալի» ֆուտբոլիստներ Մարկո Ասենսիոն, Դանի Սեբալյոսը, Խեսուս Վալյեխոն դուրս են եկել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ այն բանից հետո, երբ Իսպանիայի հավաքականը քառորդ եզրափակչում հաղթահարեց Կոտդիվուրարի արգելքը:
«Սերուցքայինների» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տակեֆուսա Կուբոն նույնպես շարունակում է պայքարը. Ճապոնիայի ընտրանին 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց, քան Նոր Զելանդիայի հավաքականը (4:2):
Հատկանշական է, որ երկրորդ կիսաեզրափակչում մրցելու են հենց Ճապոնիան ու Իսպանիան:
Fanat, Realmadrid.am