Հոդվածներ

Վարանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
20.07.2021
1803 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Ռաֆայել Վարանի գործակալը հայտնել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ և նոր մարտահրավերներ գտնել Պրեմիեր Լիգայում։ 

28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և արդեն հայտնել է անգլիական ակումբին, որ պատրաստ է ընդունել ակումբի կողմից կատարվող առաջարկը։

Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականի ամռանը, սակայն Վարանը դեմ չի գնա «Ռեալի» ղեկավարությանը, եթե նրանք որոշեն թիմում պահել իրեն։ 

Մյուս կողմից անգլիական ակումբը հնգամյա պայմանագիր է առաջարկում Վարանին։ 

Los Merengues, Realmadrid.am