Հոդվածներ

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Ալմերիայի» նկատմամբ (տեսանյութ)
14.08.2022
2593 0

Լա լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալմերիային» և 2-1 հաշվով հաղթեց։

«Սերուցքայինների» կազմում աչքի ընկան Լուկաս Վասկեսն (61') ու Դավիդ Ալաբան (75'):

«Ռեալը» վաստակում է 3 միավոր և բարձրանում Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։

Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի սաները օգոստոսի 21-ին արտագնա հանդիպում կանցկացնեն «Սելտայի» հետ։


Ամենակարդացված