Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Էլչեին»: Գրանցվեց տանտերերի հաղթանակ՝ 2:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման, ով դուբլ էր գրանցել իր հաշվին:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 57 միավոր:
Fanat, Realmadrid.am