Մյունխենգլադդբախի «Բորուսիայի» պաշտպան Մատյաս Գինտերը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է Bild-ը, գերմանացու տրանսֆերի համար պայքարում են Իսպանիայի առաջնության գրանդները՝ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկոն»:
Գործարքի արժեքը գնահատվում է 15-20 մլն եվրո:
Գինտերի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, որից հետո կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:
Fanat, Realmadrid.am