«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է ՊՍԺ-ի ու «Ռեալի»՝ իր տրանսֆերով հետաքրքրվածության մասին:
«Լսել, որ նման ակումբները հետաքրքրված են ինձնով՝ շոյիչ է: Ներկայումս կենտրոնացած եմ «Լիվերպուլում» ելույթներիս վրա, իսկ մյուս հարցերով թող զբաղվեն գործակալներս»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Telefoot-ն:
Հիշեցնենք, որ Կոնատենանգլիական ակումբի գույները պաշտպանում է 2021 թվականից: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո:
Fanat, Realmadrid.am