Լա լիգա 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Վալենսիային»:
Հանդիպման միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Դիեգո Լոպեսը:
Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը:
«Ռեալը» 71 միավորով երրորդ տեղում է և հաջորդ տուրում տանը կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ:
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ