Հոդվածներ

Վինիսիուս Ջունիորը 21 տարեկան է
12.07.2021
1819 0

Այսօր Վինիսիուսը նշում է իր 21-րդ տարեդարձը։ Բրազիլացին, ով ծնվել է 2000 թվականի հուլիսի 12-ին, արդեն 4-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում։

«Արքայական» ակումբի կազմում իր նորամուտը Վինիսիուսը նշել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում։ Մինչ այս բրազիլացին «Ռեալի» մարզաշապիկով 118 հանդիպում է անցկացրել և դարձել է 14 գոլի հեղինակ։

«Ռեալի» կազմում Վինիսիուսը նվաճել է երեք տիտղոս՝ այդ թվում ԱԱԱ-ի և Լա Լիգայի մեկական գավաթ, ինչպես նաև Իսպանիայի սուպերգավաթը։ Օրերս նա Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցեց նաև Կոպա Ամերիկայի եզրափակչին, որտեղ դարձավ արծաթե մեդալակակիր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված