ABC-ի փոխանցմամբ, Էդեն Ազարը լրջորեն մտածում է ձմռանը «Արքայական» ակումբից հեռանալու մասին։
Ազարը խորհուրդ է ստացել հեռանալ «Ռեալից», եթե ցանկանում է կրկին վերադառնալ իր նախկին խաղամակարդակին։ Բելգիայի հավաքականի նրա խաղընկերները ևս կարծում են, որ «Սանտիագո Բեռնաբեուում» նրա հանդեպ լավ չեն վարվել։
31-ամյա ֆուտբոլիստը 2019-ին «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր մասնակցել է թիմի հանդիպումների միայն 45%-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Անչելոտին ավելի շատ վստահում է նույնիսկ Ասենսիոյին, Ռոդրիգոյին և Վասկեսին։
Նշվում է, որ «Նյուքասլը» հետաքրքրված է Ազարի ծառայություններով, սակայն ոչ մի պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։
Los Merengues, Realmadrid.am