Հոդվածներ

Պատմական գոլեր. Ռոնալդո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01.12.2021
1793 0

Այս անգամ պատմական գոլերի շարքում տեղ է գտել Ռոնալդոյի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը խփած գնդակը։ Բրազիլացին «Արքայական» ակումբ է տեղափոխվել «Ինտերից»։ Լինելով պատմության լավագույն հարձակվողներից մեկը՝ Ռոնալդոն առանձնանում էր իր արագությամբ, դրիբլինգով և գոլահարի մեծ հոտառությամբ։

Ռոնալդոն իր այս գոլը խփել է Լա Լիգայի 2006/07 մրցաշրջանի 13-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։ Սա նաև նրա վերջին գոլն է Մադրիդի «Ռեալի» կազմում։Այդ խաղում «Սերուցքայինները» 2-1 հաշվով առավելության հասան բասկերի նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված