Գաղտնիք չէ, որ Իսկոն մեծ հավանականությամբ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է «Ռեալից»։
Սակայն մի շարք աղբյուրներ նշում են, որ Կարլո Անչելոտիի վերադարձից հետո Իսկոն պատրաստ է մնալ «Ռեալում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչ 2022 թվականի ամառը։
Բայց միևնույն ժամանակ իսպանացին պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ։
Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Առաջիկա օրերին լոնդոնյան այս երկու ակումբները կարող են առաջարկով հանդես գալ։
Los Merengues, Realmadrid.am