Հոդվածներ

Մենդին շարք կվերադառնա հուլիսի վերջին
09.07.2021
1827 0

«Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք էր ստացել «Չելսիի» դեմ պատասխան խաղում (մայիսի 5) և այդ օրվանից վերականգնվում էր։ Նրա երկար բացակայության պատճառը վնասվածքի լրջությունն էր։ 

«Ռեալի» բժշկական շտաբի ծրագիրմ այն էր, որ պաշտպանը անհատական ծրագրով աշխատեր մինչև հուլիսի վերջ, իսկ արդեն հետո աստիճանաբար ներգրավեր ընդհանուր խմբի մարզումային գործընթացին։

Մենդին, որի ծառայություններով Անչելոտին հետաքրքրված էր դեռ «Նապոլիում» աշխատելու տարիներին, պետք է կարևորագույն մասնիկ դառնա ապագայի «Ռեալում»։ Ֆրանսիացուն մրցակցություն կփորձի ապահովել «Ռեալի» ավագ դարձած Մարսելոն, որը վերջին երկու մրցաշրջաններում գրեթե դուրս է մնացել մեկնարկային կազմից, իսկ դրա պատճառը Մենդիի փայլուն խաղն է։


Ամենակարդացված