• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հատուկ դիմակներով է անցկացրել իր մարզումը. Ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ

Հոդվածներ

«Ռեալը» հատուկ դիմակներով է անցկացրել իր մարզումը. Ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ
09.07.2021
2940 0

Այսօր Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հերթական մարզումն են անցկացրել Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ 

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կրել են հատուկ դիմակներ, որոնք նման են զինվորական օդաչուների դիմակներին։ Ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ։

Այդ սարքը հնարավորություն է տալիս զգալ, որ դու գտնվում ես ավելի բարձր գոտում, և այն լրացուցիչ ճնշում է գործադրում մարմնի վրա։ HealthLine-ի խոսքերով, դրանք հնարավորություն են տալիս մարզիկներին բարձրացնել ֆիզիկական աշխատունակությունը և հասնել ավելի բարդ նպատակների։ 

Պետք է նշել, որ այդ սարքերը ռիսկային են այն մարդկանց համար, ում արյան ճնշումը բարձր է, կամ այլ սրտանոթային խնդիրներ ունի։ 

Պետք չէ զարմանալ այս մոտեցման համար, քանի որ «Ռեալում» աշխատում է Անտոնիո Պինտուսը, ով ներկա պահին լավագույններից մեկն է իր ոլորտում։

Los Merengues, Realmadrid.am