Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում լրացուցիչ ժամանակում 3-1 հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
Հաշիվը բացեց Ալվարո Մորատան (19'), որին երկրորդ խաղակեսում պատասխանեց Ռոդրիգոն (79') և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
99-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից վռնդվեց «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը:
Իսկ ահա լրացուցիչ ժամանակում «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեմայի (104') և Վինիսուս Ժունիորի (121') գոլերը հաղթանակ պարգևեցին «Ռեալին»:
Կառլո Անչելոտիի թիմի մրցակիցը կիսաեզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ