• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միլիտաոն բաց կթողնի «Հուեսկայի» դեմ խաղը. «Ռեալի» բողոքարկումը մերժվել է

Հոդվածներ

Միլիտաոն բաց կթողնի «Հուեսկայի» դեմ խաղը. «Ռեալի» բողոքարկումը մերժվել է
04.02.2021
1684 0

Մադրիդի «Ռեալը» բողոքարկել էր Էդեր Միլիտաոյի ստացած կարմիր քարտը, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացին որոշել է անփոփոխ թողնել մրցավարի կայացրած որոշումը։ 

Այս կերպ բրազիլացի պաշտպանը ստիպված կլինի բաց թողնել շաբաթ օրը կայանալիք «Հուեսկայի» դեմ հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ Միլիտաոն հեռացվել էր խաղադաշտից «Լևանտեի» դեմ խաղի 8-րդ րոպեին Սերխիո Լեոնի հետ պայքարում կանոնները խախտելու համար։

Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Խիմենեսը սկզբում դեղին քարտ էր ցույց տվել Միլիտաոյին, սակայն VAR համակարգից օգտվելուց հետո որոշեց փոխել իր որոշումը ու խաղադաշտից հեռացնել բրազիլացուն։ 

«Ռեալը» բողոքարկել էր այդ որոշումը, քանի որ ըստ «Արքայական» ակումբի այդ դրվագում Միլիտաոն վերջին հույսի խախտում թույլ չէր տվել։ Ռաֆայել Վարանը շատ մոտ էր դրվագին և կարող էր հասնել գնդակին։

Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը նույնպես խաղից հետո նշել էր, որ մրցավարի կայացրած որոշումը սխալ էր, և Միլիտաոն պետք է պատժվեր միայն դեղին քարտով։

Los Merengues, Realmadrid.am