Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով Իսպանիայի հավաքականի կազմում կմասնակցի Օլիմպիական խաղերին, խոսել է այդ մրցաշարի յուրահատկության մասին։
«Այդ մրցաշարին մասնակցելը յուրահատուկ փորձ է, և յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է մասնակցել դրան։
Ես ստացել եմ այդ հնարավորությունը և անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան». նշել է Ասենսիոն։
Ֆուտբոլիստը խոսել է նաև 2019-ին ստացած ծանր վնասվածքի մասին։
«Մինչ այդ ես երբեք վնասվածքներ չէի ստացել, իսկ հետո այնպիսի վնասվածք, որը կարող էր ազդել իմ ողջ կարիերայի վրա։ Դա ազդում է քո հոգեբանության վրա։ Սկզբանական շրջանում շատ բարդ է դրան համակերպվելը։ Հետագայում դու սկսում ես համակերպվել դրա հետ ու առաջ նայել։ Այդ ընթացքում ես ավելի շատ դրական պահեր եմ ունեցել, քան բացասական». ասել է Ասենսիոն։
Los Merengues, Realmadrid.am