«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն այցելել է «Ռեալի» մարզաբազա և անձամբ է հանձնել Վինիսիուսին՝ նրա նշանակման մասին գրված հրամանը։
Վինին, բացի հիանալի ֆուտբոլիստ լինելուց, նաև մեծապես նպաստում է Բրազիլիայում կրթության զարգացմանը,
«Վինիսիուսը ապագա սերնդի համար հիանալի օրինակ է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հպարտ է, որ այսօր նա դարձավ մեր՝ բարի կամքի դեսպաններից մեկը». նշել է Ազուլեն։
Հիշեցնենք, որ բրազիլացին 2023 թվականին նաև գլխավորել է ՖԻՖԱ-ի՝ ռասիզմի դեմ պայքարի կոմիտեն։
Los Merengues, Realmadrid.am