Հոդվածներ

«Բեռնաբեուն» շարունակում է կերպարանափոխվել (տեսանյութ)
26.01.2023
2077 0

77 օր առանց ֆուտբոլի։ Հենց այսքան ժամանակ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը չէր հյուրընկալում ֆուտբոլասերներին։ Այսօր մադրիդյան դերբիով կավարտվի այդ «դադարը»։ Դադար, որը միայն երկրպագուների ու ֆուտբոլիստների համար էր, սակայն, քանի որ շինարարական աշխատանքները վերակառուցվող «Բեռնաբեուում» շարունակում են եռալ։

Օգտվելով այն փաստից, որ բավականին երկար ժամանակ ստադիոնում խաղեր չեն լինելու՝ շինարարները կարողացել են հսկայական առաջընթաց գրանցել շինաշխատանքներում։ Այդ մասին է վկայում ակումբի պատրաստած հերթական տեսանյութը, որում մանրամասնորեն ցուցադրվում է, թե ինչպիսի մեծածավալ գործողություններ են կատարվել։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված