«Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչի ապագան շարունակում է անորոշ մնալ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, սերբ հարձակվողը մտադիր է մնալ Մադրիդում ու Կարլո Անչոլետիին ապացուցել իր կարևորությունը:
Յովիչն այլևս չի ուզում վարձակալական հիմունքներով տեղափոխություն ու ցանկանում է կայունության հասնել:
Հատկանշական է, որ որոշ ժամանակ իտալացի մասնագետը հիացած է եղել 23-ամյա ֆուտբոլիստի խաղով ու 2018/19 մրցաշրջանում փորձել է հրավիրել «Նապոլի»:
Fanat, Realmadrid.am