Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ քննարկումներն ու կարծիքները չեն դադարում։ Այս անգամ ֆրանսիացու վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Անդրե Վիլաշ-Բոաշը։
Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և ֆուտբոլիստը կարծես թե չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ։ «Արքայական» ակումբում երազում են Մբապեին իրենց կազմում տեսնել։
«Կարծում եմ վաղ թե ուշ Մբապեն հանդես է գալու «Ռեալի» կազմում։ Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ» որպես աստղ և ժամանակի ընթացքում նա ավելի լավը դարձավ։ Ինձ թվում է, որ Մբապեն նույնպես կարող է հասնել դրան». նշել է մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am