Cadena SER-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ նոր պայմանագիր կնքելու տարբերակը։
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, Մոդրիչը ամռանը պետք է հեռանար «Արքայական» ակումբից, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում էր, իսկ «Ռեալը» հույսեր չէր կապում նրա հետ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Կրոսի նոր պայմանագրի մասին կհայտարարվի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումից հետո։
Գերմանացու գործող պայմանագիրը ևս նախատեսված է մինչ այս ամառը։
Los Merengues, Realmadrid.am