Հոդվածներ

Կազեմիրո. «Մենք չենք կարող ամեն խաղի 5 գոլ խփել»
20.10.2020
1700 0

Վերջին խաղից հետո շատ են «Ռեալի» հասցեին ուղղված քննադատությունները, սակայն Կարլոս Կազեմիրոն կարծում է, որ դրանց մեծ մասը անհիմն է։ 

MARCA-ի հետ զրույցում Կազեմիրոն խոսել է թիմի ներկայիս վիճակի և այդ քննադատությունների մասին։

«Իհարկե, մենք ցանկանում ենք շատ գոլեր խփել։ Նախորդ մրցաշրջանից մենք ստեղծել ենք պայքարող թիմ։

Մենք չենք կարող ամեն խաղում 5 գոլ խփել։ Երբ մենք խոսում ենք Բենզեմայի մասին, պետք է հաշվի առնել, որ նա աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է։ Պետք է փոքր ինչ հարգանք ունենանք». ասել է Կազեմիրոն։

Հիշեցնենք, որ «Սերուցքայինները» Լա Լիգայի նախորդ տուրում պարտություն կրեցին առաջնության նորել «Կադիսից», իսկ վաղը ՉԼ-ի խմբային փուլի շրջանակներում ուժերն են չափելու «Շախտյորի» հետ։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:55-ին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված