Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Էլ Կլասիկոն»
10.05.2026
553 0

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է այն մրցավարին, ով սպասարկելու է Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Հանդիպումը կսպասարկի Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 43-ամյա մրցավարի համար սա կլինի իր կարիերայի 6-րդ «Կլասիկոն»։ Նախորդ հինգ խաղերից 2-ում հաղթել են կատալոնացիները, երկու անգամ գրանցվել է ոչ ոքի, և մեկ անգամ հաղթել է «Ռեալը»։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված