• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դենտինիո. «Հուսով եմ՝ կկարողանամ կրկին գոլի հեղինակ դառնալ «Ռեալի» դեմ խաղում»

Հոդվածներ

Դենտինիո. «Հուսով եմ՝ կկարողանամ կրկին գոլի հեղինակ դառնալ «Ռեալի» դեմ խաղում»
20.10.2020
1662 0

«Շախտյորի» կիսապաշտպան Դենտինիոն «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին։ 

Առաջնությունում մենք վերջին խաղը շատ լավ ենք անցկացրել, չնայած այն բանին, որ թիմում շատ էին կորուստները։ Այժմ մենք ամբողջովին կենտրոնացած ենք «Ռեալի» դեմ խաղի վրա։ 

Ուրախ եմ, որ վերջին երկու խաղերում դարձել եմ գոլի հեղինակ։ Դա ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Ես մեծ ուժեր եմ ներդնում մարզումների ժամանակ, որպեսզի խաղաժամանակ ստանալիս կարողանամ ամբողջովին օգտագործել այն։ Պատրաստ եմ «Ռեալի» դեմ խաղում ևս օգնել թիմին որքան կարող եմ, և եթե ստացվի, դառնամ նաև գոլի հեղինակ։ 

Շատ լավ հիշում եմ 2015 թվականին «Ռեալի» դեմ հանդիպումը։ Մենք այդ խաղում չհաղթեցինք, բայց լավ հանդիպում անցկացրինք։ Մենք զիջում էինք հաշվի մեջ, բայց կարողացանք երեք գոլ խփել, և այդ գոլերից մեկը հեղինակեցի ես։ Հուսով եմ, որ կկարողանամ կրկին գոլի հեղինակ դառնալ «Ռեալի» դեմ խաղում։ Մենք ամբողջողվին կենտրոնացած ենք այդ խաղի վրա։  Կարծում եմ շատ լավ հանդիպում է լինելու». ասել է Դենտինիոն։

Los Merengues, Realmadrid.am