«ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի վերաբերյալ։
«Կարիք չունեմ շտապելու ապագայիս վերաբերյալ որոշում կայացնելիս։ Դա կարևոր քայլ է լինելու իմ կյանքում, և ես չեմ ցանկանում շտապել։ Դեռ մտածելու շատ բան ունեմ նախքան որոշում կայացնելը։
Ես հիմա այնտեղ եմ, ուր ինձ դուր է գալիս, բայց չեմ կարող ասել, արդյո՞ք դա լավագույն տեղն է ինձ համար։ Ներկա պահին ես այդ հարցի պատասխանը չունեմ». նշել է Մբապեն։
Նշենք, որ Մբապեն չի պատրաստվում իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել նախքան ԵՎՐՈ-ի ավարտը։
Los Merengues, Realmadrid.am