Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Լավ խաղ էր, մենք լավ մարզավիճակում ենք: Առաջին խաղակեսը երկրորդից ավելի թույլ անցկացրինք, բայց դա նորմալ է: Երկրորդ կեսում մրցակիցն իջեցրեց ինտենսիվությունը, բայց դա մեզ ձեռնտու էր: Մենք վերահսկում էինք խաղը»:
«Բացասական պահը վնասվածքներ են: Միլիտաոյի վնասվածքն ավելի լուրջ է, քան Բենզեմայինը: Էդերը չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին: Հիմա թիմը բարելավվում է և քրտնաջանորեն աշխատում պաշտպանությունում»:
«Առաջին շրջանի տվյալներով մենք համապատասխանում ենք մրցաշրջանի մեր տեսլականին: Նորեկները լավ հարմարվել են և մենք մի շարք խաղերի ժամանակ լավ դրսևորեցինք մեզ առանց Բենզեմայի: Մենք մեկ միավոր ավելի շատ էինք վաստակել, քան նախորդ տարի այս շրջանում: Հունվարը դժվար ստացվեց ԱԱ-2022-ի պատճառով: Մենք լավ ենք սկսել փետրվարը և, ի ուրախություն մեզ, կիրակի օրվա առաջին խաղը վաղ ենք սկսելու (17:00), այլ ոչ թե ուշ երեկոյան»:
«Կրոսը ինձ խնդրեց փոխարինել իրեն վնասվածքի պատճառով: Միայն լավ պրոֆեսիոնալներն են խնդրում փոխարինում նման պահերին: Եթե ես փոխարինում եմ ֆուտբոլիստին, ապա հիմնականում դա ոչ թե վատ խաղի համար է, այլ պահեստայինների նստարանին եղած ռեսուրսների: Երբեմն Ռոդրիգոն միանգամից չի հայտնվում խաղադաշտում, քանի որ ես կարծում եմ, որ այդ պահին խաղը փոխելու այլ տարբերակ կա: Հենց նման որոշումները մեզ օգնեցինք հաղթել ՉԼ-ն»:
«Մենք վերահսկում ենք կենտրոնական գծի անցումային շրջանը և այդպես կլինի մինչև մրցաշրջանի ավարտը: Ես ցանկանում եմ ավելի շատ օգտագործել այն ֆուտբոլիստներին, որոնք Մոդրիչի ու Կրոսի թիկունքում են՝ չմոռանալով, որ Լուկան ու Տոնին առաջվա պես վճռորոշ նշանակություն ունեն թիմի համար»:
«Սեբալյոսը շատ լավ է խաղում և դա բոլորը տեսնում են: Նա ու ղեկավարությունը պետք է աշխատեն նոր պայմանագրի շուրջ: Բոլորը գիտեն, թե ես ինչ եմ մտածում այդ թեմայով: Եթե Սեբալյոսը նույն ոգով շարունակի, ապա շատ կարևոր ֆուտբոլիստ կհամարվի»:
«Ձախ պաշտպանի դի՞րքը: Կամավինգան բոլորին զարմացրեց այդ դիրքում: Նա իրոք տպավորում է թե հարձակման գծում, թե պաշտպանությունում և լավ է համագործակցում Վինիի հետ: Նաչոն մյուս եզրում նույնպես շատ լավ է գործում»:
«Վինիսիուսը շատ է տպավորում ֆիզպատրաստության տեսանկյունից: Առաջին խաղակեսում նրա համար ավելի դժվար է, քանի որ մրցակիցն ավելի ինտենսիվ է գործում: Երկրորդ կեսում նա մրցակցին թողեց իր թիկունքում: Եզրային գծի ֆուտբոլիստը հոգնում է հանդիպման վերջնամասում, քանի որ Վինին կանգ չի առնում: Նա շատ լավ է խաղում, շատ է օգնում թիմին և աճելու տեղ ունի»:
«Պաուլիստայի կարմի՞րը: Նման բաներ լինում են հիասթափության պահերին: Նա հիասթափված էր իր թիմի խաղից, այդ պատճառով էլ նման խախտման գնաց»: