Հոդվածներ

Կասիլյասն անդրադարձել է Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին
12.06.2021
1935 0

«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Սիրում եմ ֆուտբոլը, ու ինձ դուր է գալիս Ռամոսի՝ «Ռեալում» ցուցադրած խաղը: Հույս ունեմ՝ նա կմնա. կարծում եմ՝ կողմերը պետք է համաձայնության գան՝ հանուն ֆուտբոլի»,- Իկերի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը շարունակում է բաց մնալ: Մի շարք լրատվամիջոցներ վստահորեն հայտնում են, որ «սերուցքայինների» ավագը նոր մրցաշրջանն սկսելու է այլ թիմում:

Fanat, Realamdrid.am 


Ամենակարդացված