• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալ. «Ես հաղթել եմ ամեն ինչ, եղել կարևոր, բայց ոսկե գնդակը նվաճելը բարդ է»

Հոդվածներ

Կարվախալ. «Ես հաղթել եմ ամեն ինչ, եղել կարևոր, բայց ոսկե գնդակը նվաճելը բարդ է»
26.12.2024
408 0

«Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանի Կարվախալը ոսկե գնդակի քվերակության արդյունքում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Ֆուտբոլիստը այդ ամենի վերաբերյալ տվել է իր մեկնաբանությունը։ 

«Նմանատիպ հարցերին սովորաբար չեմ պատասխանում, քանի որ իմ բերանից դուրս եկած ցանկացած բառ կարող է այլ կերպ ներկայացվել ու հասկացվել։ Կարող եմ ասել միայն այն, որ ես աջ պաշտպան եմ, ով ոսկե գնդակի խաղարկությունում զբաղեցրել է լավագույն հորիզոնականը, և ես հպարտ եմ՝ անկախ այն ամենից, արժանի էի ես մրցանակը նվաճելուն, թե՝ ոչ։ Այն, որ դա ինձ հետ տեղի է ունեցել 32 տարեկան հասակում, արդեն իսկ հպարտանալու առիթ է։

Մտքեր եղել են, որ միգուցե ինձ շնորհեն մրցանակը։ Ես հաղթել եմ ամեն ինչ, եղել կարևոր, բայց ոսկե գնդակը նվաճելը բարդ է։ Ինքներդ եք հասկանում, որ լինելով աջ պաշտպան անչափ դժվար է այդ մրցանակը հաղթելը». նշել է Կարվախալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված