«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է հեռանալ ակումբից անհաջող մրցաշրջանից հետո:
Ինչպես հաղորդում է Duncan Castles of the Transfer Window պոդքաստը, ֆրանսիացու ծառայությունները վարձակալական հիմունքներով առաջարկվել է «Ռեալին»:
Նշվում է, որ Մարսիալի գործակալ Ֆիլիպ Լամբոլեյը հիմնական ակումբ է փնտրում իր հաճախորդի համար, և տեղափոխության դեպքում, կարող է համաձայնության գալ նաև ամբողջական տրանսֆերը գնելու հարցում:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում 25-ամյա խաղացողն անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am