Մրցաշրջանի ավարտին Էդեն Ազարը ևս մեկ վնասվածք ստացավ, իսկ առջևում ԵՎՐՈ-ն է, որտեղ Ազարը հնարավոր է չկարողանա իրեն լավագույնս դրսևորել։
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը որոշել է օգտագործել նրան Խորվաթիայի ընտրանու դեմ կայանալիք ընկերական խաղում, որպեսզի հասկանա Ազարի պատրաստվածության մակարդակը ԵՎՐՈ-ից առաջ։
Էդենը հավաքականի կազմում չի խաղացել արդեն 19 ամիս՝ բաց թողնելով իր երկրի ընտրանու վերջին 12 հանդիպումները։
Դա կլինի Ազարի 9-րդ վերադարձը 2019-ի ծանր վնասվածքից հետո, որից հետո էլ հենց սկսվեց նրա վնասվածքների շարքը։
Բոլոր այն դեպքերում, երբ թվում էր, թե Ազարը վերականգնվել է և կարող է խաղալ, նա կրկին վնասվածք էր ստանում։
Նախորդ մրցաշրջանում նա ավելի շատ բաց թողեց, քան «Ռեալում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում։
2020/21 մրցաշրջանում ընդհանուր առմամբ ստացած 6 վնասվածքների և կորոնավիրուսի մեկ դրական թեստի արդյունքում, Ազարը մասնակցեց ընդամենը 21 հանդիպման։
2019/20 մրցաշրջանում բելգիացին 1 խաղ ավելի էր անցկացրել։
Այդ երկու մրցաշրջաններում Ազարը հնարավոր 103 խաղերից մասնակցել է 43-ին։
Los Merengues, Realmadrid.am