«Ռեալում» դժգոհ են Տակեֆուսա Կուբոյի՝ «Վիլյառեալում» ստացած խաղաժամանակից ու ապագայում կարող են չեղարկել վարձակալական համաձայնությունը:
«Դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր, որ ճապոնացին պետք է աստղ լինի խաղադաշտում, եթե ցանկանում է ընդգրկվել մեկնարկային կազմում, ինչը բարկացրել էր «սերուցքայինների» ղեկավարությանը:
Մադրիդում յուրահատուկ վերաբերմունք են պահանջում սեփական սաների նկատմամբ: Այնուամենայնիվ, «արքայական» ակումբը դեռևս կսպասի մինչև դեկտեմբեր, հետո որոշում կկայացնի:
Կուբոն ամենաշատ խաղաժամանակն (16 րոպե) ստացել է «Բարսելոնայի» դեմ խաղում:
Fanat, Realmadrid.am