«ՊՍԺ»-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Կիլիան Մբապեի ապագայի մասին։
«Ցանկանում եմ հստակություն մտցնել այդ հարցում։ Կիլիանը ոչ մի տեղ չի գնա։ Նա միշտ մնալու է «ՊՍԺ»-ում, և նրա հեռանալը ազատ գործակալի կարգավիճակով բացառված է։
Ես երբեք լրատվամիջոցներին չեմ հայտնում բանակցությունների վերաբերյալ հստակ տեղեկատվություններ։ Միակ բանը, որ կարող եմ հիմա ասել այն է, որ ես ամեն ինչ անելու եմ ընդհանուր համաձայնության հասնելու համար։
Նա հիանալի տղա է և ներկա պահին լավագույններից մեկն է աշխարհում։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում նա նվաճելու է ոսկե գնդակը». նշել է Խելաիֆին։
Los Merengues, Realmadrid.am