Սերխիո Ռամոսի գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ ամիս, սակայն ֆուտբոլիստը դեռ համաձայնության չի հասել «Ռեալի» հետ նոր պայմանագրի հարցում։
35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները «Արքայական» ակումբի կազմում, և նույնսիկ պատրաստ է աշխատավարձի կրճատման, սակայն ցանկանում է երկամյա պայմանագիր։
Միևնույն ժամանակ «Ռեալում» շարունակում են հետևել իրենց որդեգրած քաղաքականությանը և 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին միայն մեկ տարվա պայմանագիր են առաջարկում։
Այս շաբաթ Լուկա Մոդրիչը հենց այդպիսի պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ։
Եթե իրավիճակը չփոխվի, ապա հունիսի 30-ից Սերխիո Ռամոսը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
Los Merengues, Realmadrid.am