Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել և շարք կվերադառնա 3–4 շաբաթ անց, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացին սոցցանցերում մեկնաբանել է այս լուրը՝ գրելով․ «Խելահեղ խաղացանկ է, վերականգնողական գործընթացում եմ»։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» առաջիկա խաղում ՉԼ–ի 5–րդ տուրի շրջանակներում ուժերը կչափի «Լիվերպուլի» հետ։