«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիա - Ուելս հանդիպումը, որն առաջինն էր իր համար հավաքական վերադարձից հետո:
«Ինձ հիանալի էի զգում ամբողջ հանդիպման ընթացքում: Զգում էի, որ աստիճանաբար ավելի ուժեղ եմ դառնում: Դեռ ժամանակ ունենք հարձակման գծում փոխգործակցությունն ավելի լավը դարձնելու համար: Վստահեցնում եմ, որ տարբեր բաներ փորձարկեցինք: Հպարտ եմ, որ կրկին կրեցի այս մարզաշապիկը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընտրանին մրցակցին հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Բենզեման աչքի էր ընկել գոլային փոխանցմամբ, ինչպես նաև վրիպել էր 11-մետրանոցից:
Fanat, Realmadrid.am