«Ռեալի» գլխավոր մարզչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Կիլիան Մբապեի անհաջողությունների շարքը շուտով կընդհատվի։
«Անհաջող շարք լինում է բոլոր հարձակվողների մոտ։ Եթե նրանք գոլեր չեն խփում, հիասթափվում են։ Ես տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումներին։ Վաղ, թե ուշ այդ գիծը կավարտվի։ Դա ժամանակի հարց է։ Նա գիշատչի որակներ ունի ու վաղ, թե ուշ կօգտագործի դրանք։
Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես է պետք խաղալ հարձակման գծում։ Դա նա կարող է սովորեցնել ինձ։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես է խաղում հարձակվողը։ Դա նա կարող է ինձ սովորեցնել։ Չեմ կարծում, որ նա պարտադիր պետք է մասնակցի պաշտպանական գործողություններին։
Կիլիանն իրեն ուրախ ու երջանիկ է զգում այստեղ գտնվելով։ Չեմ կարծում, որ նա հոգեբանական խնդիրներ ունի։ Այդ ամենով նրա վրա ճնշում գործադրելը շատ տգեղ է». նշել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am